ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+24 °C
Հանրային սննդի կետերը պետք է իրացնեն միայն սպանդանոցային ծագման միս և մսեղիք
21:35, 05.12.2019 | mamul.am
9007 | 0

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարն անցկացնում է հանդիպումների շարք սննդի շղթայի օպերատորների հետ՝ թարմ մսի իրացման կամ օգտագործման դեպքում սպանդանոցային մորթի անցնելու պարտադիր պայմանը ներկայացնելու և դրա հետ կապված խնդիրներին ծանոթանալու նպատակով:

Գեղարքունիքի մարզում Գեորգի Ավետիսյանը հանդիպել է հանրային սննդի կետրերի ներկայացուցիչների հետ: Նա խոսել է սպանդանոցային ծագման միս ձեռք բերելու անհրաժեշտության մասին, տեղեկացրել, որ այդ իմաստով վերահսկողությունը լինելու է պարբերական և՝ որ թերացումների ու խախտումների նկատմամբ վերաբերմունքը լինելու է անհանդուրժողական: «Գեղարքունիքի մարզը՝ Սևանա լճին հարակից իր ռեստորաններով ու այլ սննդի կետերով, ոչ միայն մեր բնակչության հիմնական հանգստավայրերից է, այլև տուրիստական հիմնական ուղղություններից մեկն ու, ըստ էության, երկրի այցեքարտն է: Ուստի, սննդամթերքի անվտանգության տեսանկյունից, դուք առավելագույն պատասխանատվություն ու ըմբռնում պետք է դրսևորեք»,- հորդորել է Տեսչական մարմնի ղեկավարը:

Տնտեսավարողները հարցեր են ուղղել՝ կապված սպանդանոցային ծագման միս-մսեղիքի ձեռքբերման ու տեղափոխման պայմանների, ուղեկցող անասնաբուժական ձև 5 փաստաթղթի, խորհրդատվական ծառայությունների մասին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր