ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Պետք է ոչ միայն պահպանվի հակառակորդին կոշտ արձագանքի երևույթը, այլև զարգացվի այն». Ռոբերտ Ղևոնդյան
22:50, 05.12.2019 | mamul.am
4406 | 0

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի կողմից Արցախյան հակամարտության վերաբերյալ երեկ հրապարակված մոտեցումը հերթական անգամ ապացուցում է իմ համոզմունքը, որ այս խնդիրն այսօր որևէ կարգավորում չունի: Այն ոչ միայն չի կարող կարգավորվել խաղաղ ճանապարհով, քանի որ առանցքային հարցի շուրջ կողմերի մոտեցումները հակադարձ են, այլև չունի նաև ռազմական լուծում, քանի որ կողմերի ռազմական ներուժը հարաբերականորեն հավասար է:

Այդ իսկ պատճառով, Հայաստանի կողմից բանակացություններին մասնակցությունը կարող է և պետք է ունենա միայն մեկ խորքային նպատակ՝ պահպանելով ստատուս քվոն բացառել ռազմական գործողությունները ներկա պահին: Միաժամանակ՝ պետության ռազմական ներուժի շարունակական ավելացումը մնում է մեր կարևորագույն խնդիրը տեսանելի ապագայում:

Զուգահեռաբար շատ կարևոր է կանխարգելիչ հարվածների տրամաբանության շարունակումը և մարտի դաշտում, և դիվանագիտական հարթությունում: Ժամանակը ցույց է տվել, որ ՀՀ կողմից դիրքորոշման որոշակի կոշտացմանը հետևում է Ադրբեջանի զգուշավորության ավելացում, ինչը դրսևորվում է սահմանում միջադեպերի քանակի նվազման միջոցով: Այդ իսկ պատճառով ՀՀ պաշտոնական հռետորաբանությունում պետք է ոչ միայն պահպանվի հակառակորդին կոշտ արձագանքի երևույթը, այլև զարգացվի այն՝ քաղաքական և դիվանագիտական զանազան նոր գործիքակազմով համալրելով և տեղեկատվական հարթությունում կիրառելով»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր