ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Դրա համար պետք չի բերել շեյխի ներկայացուցչի ներկայացուցչին». Վ. Հովակիմյան
23:50, 05.12.2019 | mamul.am
7920 | 1

«Հայաստանում, երևի, հարյուրավոր ձեռներեցներ կգտնվեն, որոնց եթե Կենտրոնում, մայրաքաղաքի ամենասրտում տարածք տան, իրենք բիզնես կհիմնեն։ Հյուրանոց էլ կսարքեն, հիվանդանոց էլ կսարքեն»,- Factor TV-ի եթերում ասել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը` անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի հրավիրած արաբ ներդրողների դեպքին:

Նրա խոսքով` Հայաստանի 1000 ամենախոշոր հարկատուներից առաջին հարյուրին եթե ասեն, որ եթե Երևանի քաղաքապետարանը Կենտրոնում տարածք տրամադրի, հյուրանոց կամ ժամանակակից հիվանդանոց կառուցելու համար, ապա նրանց կեսը կհամաձայնի. «Դրա համար պետք չէ աշխարհի կեսը գնալ, բերել շեյխի ներկայացուցչի ներկայացուցչի ներկայացուցչին»,-ընդգծել է պատգամավորը:

Մանրամասները` տեսանյութում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր