ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Սենատոր Քևին Քրամերն արգելափակել է Սենատում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը
10:25, 06.12.2019 | mamul.am
7841 | 0

Հանրապետական սենատոր Քևին Քրամերը (Հյուսիսային Դակոտա նահանգ) հինգշաբթի արգելափակել է սենատոր Բոբ Մենենդեսի և Թեդ Քրուզի առաջադրած Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 150 բանաձևը, հայտնում է AXIOS կայքը:
Քրամերը Սենատում հայտարարել է՝ չի կարծում, որ բանաձևն ընդունելու «ճիշտ ժամանակն է», նշելով, որ նախագահ Թրամփը նոր է վերադարձել Էրդողանի հետ հանդիպումից՝ Լոնդոնում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից, և որ բանաձևը կարող է խարխլել վարչակազմի քաղաքականությունը:
Քրամերը, հիշեցնենք, վերջին համագումարում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման կողմնակիցն էր։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր