Դեկտեմբերի 5-ին Փարիզում կենսաթոշակային բարեփոխումների դեմ սկսված լայնածավալ գործադուլի և ցույցերի ընթացքում ձերբակալվել է 90 մարդ։ Այս մասին Twitter-ի էջում հայտնել է տեղի ոստիկանությունը: Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ցույցերին մասնակցել է 806 հազար մարդ, իսկ Աշխատանքի համադաշնությունը մասնակիցների թիվը գնահատել է 1․5 մլն։ |