ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Ես չեմ գտնում, որ պետք է հրաժարական տաս, բայց գտնում եմ, որ աթոռը բռնությամբ չեն պահում». Սյուզաննա Սիմոնյան
04:30, 07.12.2019 | mamul.am
5548 | 2

Նախկին ՀԽ մամլո քարտուղար Սյուզաննա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հին ավանդույթները շարունակվում են, բռնությունն ուժի կիրառում է կոչվում: Իսկ ինչո՞ւ կիրառել ձեր ասած ուժն ու մեր ասած բռնությունը, եթե կարելի էր հանգիստ սպասել մինչև կհոգնեն ու կցրվեն: Բացի այդ, եթե այս երիտասարդները դաշնակցական են և նրանց պահանջն ընդունելի չէ մեզ, ուրեմն՝ պետք է ջարդենք-փշրենք ու բերանները փակե՞նք: Այդպես բերան չի փակվում, այդպես հակառակը՝ բերան է բացվում: Մի՞թե այսքան տարվա փորձը ձեզ ոչինչ չի ասել: Կամ էլ ամբողջ աշխարհին պետք է անպայման ցույց տայինք, որ երիտասարդները պահանջ ունեն, որի համար կարելի էր նրանց ոստիկանություն տանե՞լ: Ե՞րբ եք սովորելու այնպիսի քայլեր անել, որ նման ակցիաներ տեղի չունենան: Չէր կարելի՞ դիվանագիտորեն զրուցել այս երիտասարդների հետ, հասկացնել ու բացատրել: Արայիկ Հարությունյան, ես չեմ գտնում, որ դու պետք է հրաժարական տաս, բայց ես գտնում եմ, որ աթոռը բռնությամբ չեն պահում, աթոռը համոզիչ խոսքով են պահում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր