ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«ՀՅԴ շարքերից արտաքսվելով՝ չեմ դադարելու լինել դաշնակցական». Արտակ Մելիքյան
16:20, 06.12.2019 | mamul.am
8043 | 3

ՀՅԴ ՆԱՈՒՄ նախկին նախագահ և վարչության անդամ Արտակ Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի ընկերներ, նկատելի է, որ ՀՅԴ Գերագույն մարմնի որոշմամբ` իմ և ընկերներիս` Վանիկ Չալոյանի, Անուշիկ Հովհաննիսյանի արտաքսման լուրը լայն տարածում ստացավ: Հստակ գիտակցում եմ այն, որ մեծ է հասարակության տարբեր շերտերում դրա տարընկալման և որոշ դեպքերում նաև նենգափոխման հավանականությունը:
Քանի որ վերոնշյալ որոշմանը նախորդած իրադարձությունների ընթացքը ներկայացվել և մեկնաբանվել է իմ և ընկերներիս կողմից (անհրաժեշտ և թույլատրելի չափով)` հակիրճ կերպով կանդրադառնամ իմ` ՀՅԴ-ին անդամակցելու և հավերժ դաշնակցական մնալու, մղումներին:
Նախևառաջ հարկ է արձանագրել այն, որ ՀՅԴ շարքերից արտաքսվելով, չեմ դադարելու լինել ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ` անշեղորեն շարժվելով դաշնակցականի գերագուն առաքելության ճանապարհով, որն է` միացյալ Հայաստանի կերտումը: Դա է այն սրբազան երազանքը, որն ինձ բերել է ՀՅԴ, և որը փայփայելու եմ իմ ողջ գիտակից կյանքում: Միացյալ Հայաստանի և ինքնիշխան պետության գաղափարն է, որ աներեր կերպով հանդիսանում են դաշնակցականի ոգու և Դաշնակցության հենասյուները, որոնց ամրության համար ի սպաս եմ դրել իմ անձը: ՀՅԴ էլիտաները և կանոնակարգի նրանց կողմից տրվող այսրոպեական մեկնաբանություններն անցողիկ են: Ես մեղանչել եմ այդ մեկնաբանությունների առաջ, որպեսզի չմեղանչեմ դաշնակցականի ոգու, դաշնակցական սրբազան առաքելության առաջ: Մնացյալի մասին թող խոսի ժամանակը, հարգելի ընկերներ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր