Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվել է 3 թեկնածու: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեցին ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի պետ Արթուր Ազարյանը և ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը: Դեկտեմբերի 23-ին կայանալիք ընտրություններում ՀՖՖ նախագահի պաշտոնի համար կպայքարեն ՀՖՖ ներկայիս առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը, «Լոռի» ֆուտբոլային ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանը և «Անի» թիմի նախագահ Խորեն Հովհաննիսյանը: «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի կողմից առաջադրված Արսեն Աղաջանյանի թեկնածությունը չի ընդունվել փաստաթղթերի ոչ ամբողջական լինելու պատճառով: |