ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
««ԿամԱԶ»-ների ու շինթույլտվությունների հարցով կոսնտրուկտիվ մի առաջարկ». Դանիել Իոաննիսյան
20:00, 06.12.2019 | mamul.am
5192 | 0

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիմա «ԿամԱԶ»-ների ու շինթույլտվությունների հարցով կոսնտրուկտիվ մի առաջարկ.

Եթե Երևանի քաղաքապետարանը չի հասցնում շինթույլտվություններ տա և շինթույլտվություն հայցողների հերթեր են գոյանում, ապա դրա լուծման ձևը ոչ թե համայնքին «ԿամԱԶ»-ներ նվիրելով հերթը առաջ տալն է, այլ նորմալ, բոլորի համար հասկանալի տուրքի սահմանումը, որի վճարման պարագայում կարելի է շինթույլտվությունը ստանալ արագացված ժամկետում:

Նման մեխանիզմ գործում է անձնագրեր ստանալու հարցում: Օրենքով կամ ավագանու որոշմամբ որոշակի տուրք թող սահմանվի, որը արդեն բոլոր տնտեսվարողների համար կլինի սպասելի ու հասկանալի:

Հակառակ պարագայում ստացվում է, որ որոշ տնտեսվարողներ «ջոգել են» ու «ԿամԱԶ»-ը նվիրում են, որոշները չեն «ջոգել» ու տարիներով սպասում են շինթույլտվության և բիզնեսի համար ստեղծվում է ոչ բարենպաստ մրցակցային միջավայր: Ես էլ չասեմ, որ նվիրաբերած «ԿամԱԶ»-ներով վարչարարություն պայմանավորելը կամ դրանցով «հերթ առաջ տալը» հակասում է վարչաչարության՝ օրենքով ամրագրված հիմունքներին:

Հասկանալի է, «ԿամԱԶ»-ների պատմությունում Հայկ Մարությանն անձնական շահ չի հետապնդել: Բայց ամեն ինչ պետք է լինի Ա) օրենքով, Բ) թափանցիկ, Գ) բոլորի համար հավասար ու հասկանալի պայմաններով»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր