ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Արման Բաբաջանյանը՝ ԱԺ-ում իր ելույթի սխալ մեկնաբանությունների մասին
20:35, 06.12.2019 | mamul.am
8468 | 0

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ազգային ժողովում այսօր ունեցած ելույթում՝ անդրադառնալով Հայ Հեղափոխական դաշնակցությունում վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձություններին, մասնավորապես՝ նախօրեին հայտնի դարձած շրջաբերականին՝ իշխանությունների դեմ պարտիզանական գործողություներ սկսելու վերաբերյալ, ինչպես նաև «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամների հայտարարությանը, հիշեցրել եմ հայտնի դաշնակցական Հրանտ Մարգարյանի անցյալը, այդ թվում 1990-ականներին նրան վերագրվող թմրանյութերի հետ կապված պատմությունը, ինչպես նաև ահաբեկչական «Դրո» կառույցի գործունեությունը:

Նույն ելույթում հայտարարել եմ, որ «Դրոյի» գործունեությունը կասեցվեց այն ժամանակվա իշխանությունների կողմից և որ «Դրոյի» կասեցման ղեկավարը այն ժամանակ Ազգային անվտանգության նախարար Դավիթ Շահնազարյանն էր: Իմ այս հայտարարությունը որոշ լրատվամիջոցներ սխալ են մեջբերել և մեկնաբանել՝ ասվածը ներկայացնելով այնպես, իբրև թե ես Հրանտ Մարգարյանին և Դավիթ Շահնազարյանին ներկայացրել եմ որպես հանցակիցներ: Գուցե նման տպավորության պատճառ է դարձել նույն ելույթում հնչած այն գնահատականը, որ այսօր Հրանտ Մարգարյանն ու Դավիթ Շահնազարյանն, ըստ էության, նույն քաղաքական ճամբարում են: Սակայն «Դրոյի» և դրա կասեցման վերաբերյալ իմ հայտարարությունը միարժեք էր և որևէ տարընթերցման տեղիք չպետք է տար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր