ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«ՍԴ-ի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելը հայոց պետականության նկատմամբ վիրավորանք է». Տիգրան Աթանեսյան
00:25, 07.12.2019 | mamul.am
4660 | 1

«Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելը հայոց պետականության նկատմամբ վիրավորանք է: Սա այնպիսի ապտակ է, որից հետո շատ երկար ժամանակ է պետք իրավական համակարգի նկատմամբ հարգանքը վերականգնելու համար»,- «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ասել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ անդրադառնալով կառավարության կողմից հավանության արժանացած ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու օրինագծին:

Փաստաբան Լուսինե Սահակյանն էլ նշել է, որ այս օրինագծով իշխանությունն ասում է ՍԴ դատավորներին. «Մենք դժգոհ ենք ձեզնից, ուզում ենք ազատվել ձեզնից և ուղարկում ենք վաղաժամ թոշակի»:

«Այլընտրանքային նախաձեռնություն» խմբի անդամ Էլինար Վարդանյանը եթերի ընթացքում նշել է, թե չի հասկանում՝ ինչ է նշանակում Սահմանադրական դատարանի ճգնաժամ, եթե այդ կառույցը բնականոն աշխատում է: Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը միջնորդի, որ Վենետիկի հանձնաժողովից այս նախագծի վերաբերյալ կարծիք գա:

Անդրադառնալով աղմկահարույց գործերով ընթացող դատավորություններին ու նոր քրգործերին՝ Տիգրան Աթանեսյանն ասել է, որ իշխանությունը կարող է բոլորին մեղադրանք առաջադրել, ովքեր որևէ փուլում ղեկավարել են Հայաստանը:

Էլինար Վարդանյանի դիտարկմամբ՝ հանրությանը դուր են գալիս տեսարանները, և հենց այդ տեսարանները քչանում են, փորձում են բարձրացված գործերի շրջանակներում նորերն ապահովել:

Մանրամասները՝ տեսանյութում:

«ՍԴ-ի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելը հայոց պետականության նկատմամբ վիրավորանք է». Տիգրան Աթանեսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր