ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
Թրամփը Համաշխարհային բանկին կոչ է արել Չինաստանին վարկ չտրամադրել
11:05, 07.12.2019 | mamul.am
9278 | 0

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Համաշխարհային բանկին կոչ է արել դադարել Չինաստանին վարկ տրամադրել։ Այդ մասին Թրամփը գրել է Twitter-ի իր էջում, գրում է Reuters գործակալությունը։

«Ինչո՞ւ է Համաշխարհային բանկը վարկ տրամադրում Չինաստանին: Միթե՞ դա հնարավոր է: Չինաստանը փող շատ ունի, չլինելու դեպքում էլ թող աշխատի: ԴԱԴԱՐԵՑՐԵ՛Ք»,- գրել է Թրամփը:

Ավելի վաղ Համաշխարհային բանկը հաստատել էր Չինաստանին տարեկան 1-1․5 մլրդ դոլարի ցածր տոկոսով վարկը՝ մինչև 2025 թվականի հունիս:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր