Լոս Անջելեսի դատարանը SpaceX-ի և Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկին բրիտանացի ջրասույզ Վերնոն Անսուորթին զրպարտելու գործով անմեղ է ճանաչել։ Ջրասույզ Վերնոն Անսուորթը 2018-ի հունիսին Թաիլանդի հյուսիսում հեղեղված քարանձավում արգելափակված 12 դպրոցականներին դուրս բերած անձնավորությունն է։ Այս մասին հայտնում են Reuters-ը և Bloomberg-ը: Գործակալությունների տվյալներով՝ երդվյալ ատենակալների ժյուրի անդամներն եղել են հինգ կին և երեք տղամարդ, մոտ երկու ժամ տևած քննարկումներից հետո նրանք որոշում են կայացրել Մասկի օգտին։ Գործը հարուցվել էր, երբ Մասկը Twitter-ում ջրասույզին անվանել էր «pedo guy» (կարող է թարգմանվել նաև որպես «մանկապիղծ»): Հայցը չհիմնավորված է համարվել, իսկ՝ Մասկի քայլն էլ չի կարող համարվել զրպարտություն: Արդյունքում՝ միլիարդատերը ջրասույզին չի փոխհատուցի։ |