Սպիտակ տունը Ներկայացուցիչների պալատի դեմոկրատներին կոչ է արել դադարեցնել հետաքննությունը, հայտնում է The Washington Post թերթը՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմի իրավախորհրդատու Փետ Սիփոլլոնեի նամակը: Այս կերպ Սպիտակ տունը պատասխանել է ստորին պալատի իրավաբանական հանձնաժողովի ղեկավար Ժերոլդ Նադլերին իմպիչմենթի ունկնդրումներին մասնակցելու հրավերին, որը Թրամփին ուղարկվել էր նոյեմբերի 29-ին: Թրամփին մինչև դեկտեմբերի 6-ը ժամանակ էր տրվել՝ հաստատելու իր փաստաբանի՝ դատական նիստին մասնակցությունը: Սիփոլլոնեն ի պատասխան հայտարարել է, որ դեմոկրատներն այդ ֆարսով չափազանց շատ ժամանակ են խլել Ամերիկայից: «Դուք պետք է դադարեցնեք այս հետաքննությունը հիմա և այլևս ժամանակ չկորցնել լրացուցիչ ունկնդրումների վրա»,- ասել է նա: |