ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Մեր տվյալները որևէ հիմք չեն տալիս՝ ենթադրելու, որ մոտ ապագայում ուժեղ երկրաշարժ է սպասվում». սեյսմոլոգ
14:05, 07.12.2019 | mamul.am
5602 | 0

«Այսօրվա դրությամբ՝ մեր տվյալները որևէ հիմք չեն տալիս՝ ենթադրելու, որ մոտ ապագայում ուժեղ երկրաշարժ է սպասվում». այս մասին դեկտեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի գլխավոր խորհրդական, երկրաբանական գիտությունների թեկնածու Հրաչյա Պետրոսյանը։

Նա հայտնեց, որ Ասիական բանկի աջակցությամբ մշակվում են սեյսմակայուն շինարարության նոր նորմերը: Գործն ավարտին կհասցվի շուտով: Եթե ներկայիս նորմերով թույլատրվում է կառուցել մինչև 16-18 հարկանի շենքեր՝ կախված դրանց առանձնահատկություններից, ապա նոր նորմերով՝ թույլատրելի է մինչև 24 հարկանի շենքերի կառուցումը:

ՀՀ-ում, մասնավորապես Երևանում կարելի է տեսնել 24 հարկը գերազանցող կառույցներ: Հարցին, թե դրանք սեյսմիկ ուսումնասիրության ենթարկվե՞լ են, Հ.Պետրոսյանը հարցը վերահասցեագրեց քաղաքաշինության նախարարությանը՝ նշելով, որ դա այդ գերատեսչության պատասխանատվությամբ է արվում: Ամեն դեպքում՝ աշխարհում կան սեյսմիկ բարձր ռիսկայնության երկրներ՝ Չինաստան, Ինդոնեզիա, Ճապոնիա, որտեղ անգամ մինչև 50 հարկանի շենքեր են կառուցվում: Նման դեպքերում համապատասխան միջոցառումներ են արվում:

Ըստ սեյսմոլոգի՝ Երևանում սեյսմիկ առումով ամենից վտանգավորը մինչև 1988-ը կառուցված 4-5 հարկանի շենքերն են: Դրանց մեծ մասը Աջափնյակ վարչական շրջանում են: ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի գլխավոր խորհրդականը հայտնեց, որ 1988-ի երկրաշարժի ժամանակ փլուզված շենքերի 10 տոկոսի դեպքում աղետի մեղքը բնակչությանն է եղել:

«Երկու քարով կառուցված շենքերում քարերից մեկը հանում են, զգեստապահարան են կառուցում»,- նկարագրեց բանախոսը: Նրա վկայությամբ՝ Սպիտակի երկրաշարժից հետո ամենից ուժեղ՝ 7 բալ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել 1992թ. դեկտեբերի 24-ին, Մարտունի քաղաքին մոտ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր