ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Կիվին կանխում է քաղցկեղի զարգացումը
22:20, 07.12.2019 | mamul.am
20129 | 0

Վիտամիններով և հակաօքսիդանտներով հարուստ կիվին հայտնի է որպես քաղցկեղի, սրտանոթային հիվանդությունների զարգացումը կանխող միջոց: Կիվին կրկնակի ավելի հարուստ է իմունիտետն ամրացնող վիտամին С-ով, քան ցիտրուսային մրգերը։ Վիտամին Е-ն ուժեղ հակաօքսիդանտ է, որն արգելափակում է օրգանիզմի ազատ ռադիկալները։ B-ն կարևոր է ուղեղի և նյարդային համակարգի բնականոն գործունեության համար։ Այս միրգը խորհուրդ է տրվում նաև շաքարային դիաբետով տառապողներին, քանի որ կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը: Կիվին կարգավորում է նաև արյան ճնշումը: Այն նվազեցնում է այնպիսի հիվանդությունների առաջացման հավանականությունը, ինչպիսին են սրտամկանի կաթվածը, աթերոսկլերոզը և գլխուղեղի կաթվածը:

Խորհուրդ չի տրվում ուտել՝ ստամոքսի հետ կապված խնդիրներ ունեցողներին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր