ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +25 °C Վաղը`+26 °C
2021-ին Apple-ը ծրագրում է թողարկել iPhone առանց լիցքավորման բնիկի
16:40, 07.12.2019 | mamul.am
10687 | 0

Ամերիկյան Apple ընկերությունը նախատեսում է 2021 թվականի երկրորդ կեսին թողարկել iPhone սմարթֆոնի նոր մոդելը՝ առանց Lightning լիցքավորման բնիկի: Այն օգտագործվում է 2012 թվականից արտադրված մոդելներում: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով MacRumors կայքը։

Հեղինակավոր ինսայդեր Մին-Չի Կուոնը հայտարարել է, որ Apple-ը նախատեսում է 2021 թվականի առաջին կեսին թողարկել ավելի հասանելի արժեքով սմարթֆոն, որը կկոչվի iPhone SE 2 Plus: Այն իրենից կներկայացնի ամբողջական վահանակ՝ կազմված էկրանից, բայց չի ունենա Face ID` դեմքի սքանավորման եռաչափ համակարգը: Միևնույն ժամանակ, Touch ID-ի մատնահետքերի ճանաչման համակարգը կարող է ինտեգրվել սմարթֆոնի միացման կոճակին:

Apple-ը 2020 թվականին նախատեսում է թողարկել iPhone-ի հինգ նոր մոդել, որոնք կկրեն iPhone SE 2 անվանումը։ Մոդելը կունենա 4,7 դյույմանոց LCD էկրան, A13 չիպ, 3 գիգաբայթ RAM և Touch ID-ով Home ֆիզիկական կոճակ: Սմարթֆոնը հետևի հատվածում կունենա մեկ տեսախցիկ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր