ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Մեքենաների վերաարտահանումը, ընդհակառակը, բացասաբար է ազդել տնտեսական աճի ցուցանիշի վրա». Բաբկեն Թունյան
18:45, 07.12.2019 | mamul.am
6429 | 0

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լսում եմ, տնտեսագետ է խոսում, ասում է. «7.5% տնտեսական աճով շատ ուրախանալ չի կարելի, որովհետև դրա մեջ շատ մեծ դեր ունի ավտոմեքենաների վերաարտահանումը»:
Ուրեմն, տնտեսագետը պիտի իմանա, որ մեքենաների վերաարտահանումը ոչ թե բարելավել, այլ հակառակը՝ բացասաբար է ազդել տնտեսական աճի ցուցանիշի վրա։
Պատճառն այն է, որ մեքենաների ներմուծումը ամբողջությամբ գրանցվում է (մեքենաները մաքսազերծվում են), սակայն վերաարտահանումը չի գրանցվում. հայկական համարներով են տանում։
Արդյունքում՝ զուտ արտահանման ցուցանիշը վատթարանում է, և իր հերթին նվազեցնում ՀՆԱ-ի ցուցանիշը։
Եթե վերաարտահանումը գրանցվեր, ՀՆԱ-ի աճի ցուցանիշն ավելի մեծ կլիներ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր