Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 479.61, EUR 533.71, RUB 7.81, GBP 626.18
-4 °C, -7 °C ... +1 °C Վաղը`+2 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«750.000 դոլարը մի քիչ շատ չէ՞ Երևանում ամանորյա միջոցառումների համար». Տարոն Չախոյան
09:20, 08.12.2019

Բլոգեր Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «750.000 դոլարը մի քիչ շատ չէ՞ Երևանում ամանորյա միջոցառումների կազմակերպմաան համար:

Չէ՞ր կարելի նախորդ տարիների այդ գումարից զգալի քիչ գումար ծախսել տոնական միջոցառումների կազմակերպման համար, իսկ մնացածն օգտագործել քաղաքում առկա բազմաթիվ խնդիրներից գոնե մեկի կամ մի քանիսի լուծան համար:

Բայց ամեն ինչ այդքան միանշանակ չէ, կա մի ԲԱՅՑ: ՀՀ այսօրվա կառավարությունն ու Երևանի քաղաքապետարանն ամեն բան անում են՝ ՀՀ-ն ու Երևանը զբոսաշրջության կենտրոն սարքելու համար:

Ճոխ ծախսերը ենթադրում են ճոխ միջոցառումներ, որովհետև էս կառավարությունն ու համայնքային իշխանությունը նախորդների նման թալանչի ու պետական գույքը յուրացնող չեն...

Իսկ այն, որ այս տարի ամանորին զբոսաշրջիկների մեծ ներհոսք է լինելու, հայտնել է համայնքային իշխանությունը՝ դրանով իսկ պատճառաբանելով աննախադեպ ծախսերը, գումարած դրան նաև վարչապետի բազմաթիվ կոչերը արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին՝ ամանորը հայրենքում դիմավորելու մասին...

Միայն ամանորից հետո պարզ կլինի, թե որքանով էին արդարացված տոնակատարությունների վրա արված աննախադեպ ծախսերը:

Կարծում եմ, որ աննախադեպ ծախսերի արդյունքում պետք է ունենանք զբոսաշրջիկների աննախադեպ այցելություն, հակառակ դեպքում ծախսերն արդարացված չեն լինի...

Կարծում եմ պարզ է, որ հարցը նրանում չէ, որ հայաստանաբնակներս արժանի չենք ճոխ միջոցառումների, այլ նրանում է, որ ունենք չլուծված բազմաթիվ խնդիրներ...»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր