Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 479.33, EUR 531.82, RUB 7.75, GBP 625.24
-5 °C, -5 °C ... +1 °C Վաղը`+1 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«ՀՀԿ-ն շարունակում է տնօրինել ապօրինի ճանապարհով ձեռքբերած գույքը». Արթուր Սաքունց
18:25, 08.12.2019

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀԿ-ն, պետության զավթման 20 տարվա ժամանակահատվածում, պաշտոնապես, որպես կուսակցական սեփականություն, ձեռք է բերել հանրային նշանակություն ունեցող տարբեր շենքեր, շինություններ։ Եվ այնքան, որ սեփականություն հանդիսացող գույքի քանակը մոտ երեք անգամ գերազանցում է մնացած բոլոր կուսակցությունների սեփականություն հանդիսացող գույքի քանակին միասին վերցրած։

Դիմել էինք Գլխավոր դատախազություն՝ ստուգելու այդ գույքի ձեռքբերման օրինականությունը, քանի որ ակնհայտ է, որ լինելով իշխանություն և այդ քանակի գույքի ձեռքբերման հետ կապված բավական կոռուպցիոն գործոններ եղած կլինեն։ Դիմումը վերահասցեագրել էին ոստիկանությանը, որն էլ կես տողով պատասխանել էր, թե հիմքեր չկան քրեական գործ հարուցելու։ Թե ինչն են ուսումնասիրել, հայտնի չէ։

Հիմա, ՀՀԿ-ն շարունակում է ակնհայտ անհիմն, խիստ կասկածելի, եթե ոչ ապօրինի ճանապարհով ձեռքբերած գույքը տնօրինել և դեռ մի բան էլ քաղաքական հայց ներկայացնել՝ որևէ քաղաքական գնահատակի չարժանանալով։

Պետք է հատուկ հանձնաժողով ստեղծել և մեկ առ մեկ ՀՀԿ-ի գույքի ձեռքբերման օրինականությունն ստուգելու համար։

ԿԳԲ/ՖՍԲ-ական ագենտուրան, հանձինս ՀՀԿ-ական ակտիվի, նորից կարող է մտախանգարվել. դաշտը բաց է։ Բայց փաստերի հետ ուզած-չուզած առերեսվելու եք»։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր