ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Հրապարակավ հայտնում եմ ՀՅԴ շարքերը լքելու մասին». Մարիամ Ռևազյան
16:50, 08.12.2019 | mamul.am
31421 | 2

ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության անդամ Մարիամ Ռևազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես՝ որպես ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության անդամ (Մհեր Ջուլհաջյան խմբի գանձապահ, Ռոստոմ խմբի խմբապետ), ցավով նշում եմ իմ ընկերների կուսակցությունից արտաքսման փաստը և ամենայն պատասխանատվությամբ նշում, որ խոսքի ազատության ճնշումը, ընկերներիս ու իմ հասցեին անհիմն մեղադրանքները կհանգեցնեն միության շարքերի աննախադեպ նոսրացման, քանի որ ուսանողական միության ճնշող մեծամասնությունը գաղափարական և ինքնուրույն մտածելակերպի տեր անձինք են, ովքեր նախընտրում են գաղափարական ազատությունը կամակատարությունից։
Հրապարակավ հայտնում եմ նաև կուսակցական շարքերը լքելու և ոչ կուսակցական հարթակում գաղափարական պայքարը շարունակելու որոշմանս մասին՝ հորդորելով կուսակցական ընկերներիս պայքարել հանուն գաղափարական ազատության»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր