ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «90-ականների հոտն է փչում... Իշխանությունն ու նրա քարոզչամեքենան ՀՅԴ-ին վերաբերվում է հենց այնպես, ինչպես 90-ականներին էր վերաբերվում իշխանությունը: Քրեական գործերը սարքվում են շատ ավելի կոպիտ անօրինականությամբ, քան 90-ականներին էր արվում: Այդ տարիներին իրավապաշտպանությամբ զբաղված մարդիկ մասնավոր զրույցներում շատ վտանգավոր ազդակներ են հաղորդում: Կանգ առնելու ժամանակն ուշացնում ենք...»: |