Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 478.87, EUR 528.43, RUB 7.75, GBP 626.79
-2 °C, -3 °C ... +3 °C Վաղը`+5 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Այսօր Հոնկոնգում կայացել է վերջին ամիսների ամենազանգվածային ցույցը
20:25, 08.12.2019

Հոնկոնգում վերսկսվել են զանգվածային հակակառավարական ցույցերը, որոնք սկսվել են կես տարի առաջ: Հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Վիկտորյա զբոսայգի, որտեղից երթով ուղևորվել են գործարար կենտրոն:

Այսօրվա ակցիան դարձել է խոշորագույնը վերջին ամիսների ընթացքում և առաջինը օգոստոսի կեսերից հետո, որը թույլատրված է եղել ոստիկանության կողմից:

Ցույցեր անցկացնելու հայտ ներկայացրել է Civil Human Rights Front (CHRF) իրավապաշտպան կառույցը, որն իր մեջ միավորում է հոնկոնգյան մի շարք կազմակերպություններ:

Զանգվածային ցույցերը Հոնկոնգում սկսվել են հունիսից, երբ կառավարությունը որոշում կայացրեց ենթադրյալ հանցագործներին արտահանձնել Չինաստանին: Ավելի ուշ նման օրենքը չեղարկվել է, սակայն ցույցերը չեն դադարել: Ակտիվիստները պահանջում են ազատ ընտրություններ, ոստիկանական դաժանությունների անկախ հետաքննություն, նախորդ ակցիաների ժամանակ կալանավորվածների ազատ արձակում և այլն:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր