ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զինվորին ինքնասպանության դրդողն առավելագույն պատժաչափ կստանա. քիչ առաջ խորհրդարանը միաձայն կողմ քվեարկեց իմ և իմ գործընկերների կողմից ներկայացված՝ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագծին, որը ծանր պատժաչափեր և ազատազրկման մեծ չափ է նախատեսում զինվորական ծառայության մասնակից բոլոր այն սուբյեկտների համար, ովքեր զինվորին, կամ սպային նվաստացնելով, վերջինիս արժանապատվությունը վիրավորելով՝ կդրդեն ինքնասպանության։ Օրենքի վերջնական ընդունումից հետո հատ-հատ լինելու ենք բոլոր զորամասերում և ներկայացնելու ենք կատարված լրջագույն փոփոխությունները։ |