ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
Բուլղարիան «Թուրքական հոսք» խողովակաշարով տարանցիկ գազամատակարարման պատրաստ լինելու մասին է հայտնել
15:35, 09.12.2019 | mamul.am
5804 | 0

2020թ. հունվարից կսկսվեն գազի տարանցիկ մատակարարումները Հունաստան և Հյուսիսային Մակեդոնիա՝ «Թուրքական հոսք» խողովակաշարով: Ըստ ՏԱՍՍ-ի` այդ մասին հայտնել է «Բուլղարտրանսգազ» ընկերության տնօրեն Վլադիմիր Մալինովը: Նա ասել է նաև, որ Բուլղարիան գազի մատակարարմանը պատրաստ կլինի արդեն դեկտեմբերի 15-ից, իսկ Թուրքիան՝ դեկտեմբերի 20-ից: Գազատարի «Բալկանյան հոսք»՝ մինչև Սերբիայի սահման հատվածի շինարարությունը կավարտվի 2020թ. մայիսի վերջին:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ՌԴ նախագահ Վ.Պուտինը մեղադրել էր Բուլղարիային՝ խողովակաշարի շինարարությունը միտումնավոր ձգձգելու մեջ: ՌԴ ղեկավարն ասել էր, թե Բուլղարիան գազի տարանացիկ փոխանցման համար եկամուտներ ստանալու ցանկություն չունի, ապա Ռուսաստանն այլ հնարավորություններ կփնտրի: Դրան Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովն ասել էր, թե ձգձումը պայմանավորված է պարտադիր գործընթացների հետ: Ըստ նրա՝ Բուլղարիան պետք է դառնա գլխավոր բաշխիչ կենտրոնը Բալկաններում:

Նշենք, որ «Թուրքական հոսք» խողովակաշարի պաշտոնական գործարկումը նախատեսված է 2020թ. հունվարի 8-ին: Խողովակաշարի մի հոսքով գազ կմատակարարվի դեպի Թուրքիա, մյուսով ՝ դեպի Հարավային և Հարավ-Արևելյան Եվրոպա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր