ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Բաքուն խոստովանել է, որ Վրաստան-Ադրբեջան սահմանազատման գործում տարաձայնություններ ունեն». Կարեն Հովհաննիսյան
04:15, 10.12.2019 | mamul.am
4091 | 0

Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պաշտոնական Բաքուն, այսպես ասած, խոստովանել է, որ Վրաստան-Ադրբեջան սահմանազատման գործում ունեն տարաձայնություններ:
Ըստ Ադրբեջանի ԱԳ փոխնախարար ՂալաՖ Ղալաֆովի` շարունակվում են ադրբեջանա-վրացական պետական սահմանի սահմանազատման ուղղությամբ աշխատանքները և այս հարցը գտնվում է քաղաքական ղեկավարության օրակարգում:
Վրաստանի հետ կան որոշակի անհամաձայնություններ և պետք է կրկին որոշ փաստաթղթեր վերանայվեն:
Չնայած այն բանին, որ երկու երկրների փորձագետները բազմաթիվ հանդիպումներ են ունեցել, սակայն որևէ արդյունք չեն գրանցել և նախատեսվում է, որ մինչև տարեվերջ Թբիլիսիում փորձագետները նորից կհանդիպեն արխիվային որոշ նյութեր ուսումնասիրելու համար:
Վրաց-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործում առաջ եկած խնդիրների և տարաձայնությունների համար Բաքվի քաղաքական ղեկավարությունը կրկին մեղադրանքներ է հնչեցրել հայերի նկատմամբ և հայտարարել, որ հայերը գնացել են սադրանքի, ինչի արդյունքում այդ խնդիրը չի լուծվում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր