ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Թուրքիան խիստ դժգոհ է, որ ավստրիացի գրողն ստացել է Նոբելյան մրցանակ
18:25, 09.12.2019 | mamul.am
4893 | 1

Թուրքիան դատապարտում է Նոբելյան մրցանակի հանձնումը ավստրիացի գրող, դրամատուրգ, թարգմանիչ Պետեր Խանդկեին, ով Սերեբրենիցայի դեպքերը չի որակում որպես ցեղասպանություն։

Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը իր Twitter-ի էջում, գրում է Ermenihaber-ը։

«Երկուշաբթի օրը գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը կհանձնվի Պետեր Խանդկեին, որը հերքում է ցեղասպանությունը Բոսնիայում և հանդիսանում է Սերբիայի առաջին նախագահ Սլոբոդան Միլոշևիչի կողմնակիցը։ Այդ ցինիկ որոշումը պետք է չեղարկվի։ Դուք ինչպե՞ս կարող եք պարգևել անբարոյական մարդուն, ով չունի ամոթի զգացում»,- գրել է Էրդողանի ներկայացուցիչը Twitter-ի իր էջում։

Հիշեցնենք, որ 1992-ին Սերեբրենիցան գրավել են բոսնիացի մահմեդականները, որոնք ըստ որոշ տվյալների՝ այդտեղ մինչև 1995-ը ոչնչացրել են հազարավոր սերբ խաղաղ բնակիչների։

1995-ի հուլիսին Սերեբրենիցա են մտել գեներալ Ռադկո Մլադիչի գլխավորած Սերբական Հանրապետության զորքերը, որոնք կազմակերպել են մահմեդականների տարհանումը Տուզլա քաղաք։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր