ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Այսպես վարվում է այն իշխանությունը, որը չի մտածում՝ երկար ժամանակով է իշխանության մնալու». Գագիկ Մինասյան
01:05, 10.12.2019 | mamul.am
6861 | 1

«Հետաքրքիր է, որ ընդդիմադիր խմբակցությունները ներկայացրել էին ավելի քան 200 առաջարկ. դրանք տարբեր բնույթի էին, սակայն այդ 200-ից որևէ մեկը չընդունվեց։ Ակնհայտ է՝ այստեղ որոշումը եղել է քաղաքական։ Մյուս կողմից` հակասությունները խմբակցությունների միջև դարձել է անբնական. ԱԺ-ում այդ մոտեցումը դարձել է սովորական, երբ ընդդիմադիրներն անընդհատ դեմ են կառավարության բերած առաջարկներին, և՝ հակառակը»,- 168 TV-ի եթերում ասել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Մինասյանը:

Նրա խոսքով՝ իշխանությունն իր բոլոր բարեկամներին դարձնում է թշնամի։

Դիտարկմանը, թե վարչապետը հայտարարել է, որ ՀՀԿ-ն իրենց կառավարման տարիներին ներկայացրել է նկարված ցուցանիշներ, Մինասյանն ասել է. «Եթե նկարել ենք, ապա նկարվում է նաև այսօր։ Իսկ ինչ վերաբերում է բյուջեին՝ ապա պետք է չափազանց ուշագրավ փաստ արձանագրեմ՝ 70 միլիարդ դրամով նվազեցվել են կապիտալ ծախսերը, իսկ դա անթույլատրելի է, դա նշանակում է՝ քանդել պետությունը։ 45 միլիարդ դրամով ավելացրել են ընթացիկ ծախսերի մասնաբաժինը։ Փաշինյանը և Կառավարությունը խախտել են բյուջեի մասին օրենքը, և այնպես չէ, որ իրենք չգիտեին սրա մասին։ Կրկնում եմ՝ խախտել է օրենքը, որ չինովնիկների համար բարձր աշխատավարձ ապահովեն։ Նպատակը մեկն է՝ նվազեցնել կապիտալ ծախսերը, որոնք իրենց արդյունքը կտային տարիների ընթացքում, ավելացնում է այն ծախսերը, որոնք ավելի ականջահաճո են։ Այսպես վարվում է միայն այն իշխանությունը, որը չի մտածում, որ երկար ժամանակ է պատրաստվում իշխանության մնալ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը՝ 2020 թվականի պետբյուջեի մասին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր