Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 478.37, EUR 516.69, RUB 7.50, GBP 617.34
0 °C, 0 °C ... +6 °C Վաղը`+8 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Կինը 4 ամուսին ունի և հղի է նրանցից մեկից
02:05, 10.12.2019

Ֆլորիդայում ապրող 20-ամյա Թորի Օժեդան միաժամանակ 4 ամուսին ունի և ներկայում հղի է նրանցից մեկից: Կինն ուզում է, որ բոլոր 4 ամուսիններն էլ հավասարապես հայրություն անեն իր ապագա դստերը: Տղամարդիկ դեմ չեն և խոստովանում են, որ Թորիից բացի ոչ մի կնոջ ուղղությամբ չեն էլ նայում: Թեև Թորին դեմ չի, եթե նրանք ուրիշ մեկի հետ հանդիպեն:

Թորին ամուսինների հետ

Նրա ամուսինները եղել են նրա մտերիմ ընկերները: Երեխայի կենսաբանական հայրը Քրիսթոֆերն է: «Մենք դրանում վստահ ենք, քանի որ բեղմնավորման ժամանակ մենք արձակուրդում էինք, ոչ ոք մեզ հետ չի եղել: Սակայն սոցիալական տեսանկյունից իմ բոլոր ամուսիններն էլ համարվում են երեխայի հայրը: Մենք դրա համար շատ որախ ենք»,- ասել է Թորին:

Թորին ու երեխայի կենսաբանական հայրը

Հարցին, թե ինչպես է իր ընտանիքը վերաբերում այս իրավիճակին, կինը պատասխանել է, որ իր ծնողները դժվարությամբ են համակերպվում, բայց հղիությունը շատ բան իր տեղն է դրել:

Հարցին, թե արդյոք ամուսինները չեն խանդում, Թորին պատասխանել է, որ երբեմն խանդի փոքրիկ դրսևորումներ լինում են, սակայն նրանք կարողանում են իրենց վերահսկել:

Կինը 4 ամուսին ունի և հղի է նրանցից մեկից
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր