ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Նոր մանրամասներ ԱԱԾ ոչնչացած փաստաթղթերի վերաբերյալ․ գեներալ-մայորի նոր բացահայտումը․ «Ժողովուրդ»
09:25, 10.12.2019 | mamul.am
8519 | 0

«Ժողովուրդ»-ը գրում է․ «ԱԱԾ ոչնչացած փաստաթղթերի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Այդ գործով հարցաքննված ԱԱԾ Սահմանադրության, հասարակական կարգի պահպանության, ահաբեկչության դեմ ուղղված պայքարի գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Տիգրան Բարսեղյանը նշել էր, որ ոչնչացված նյութերը ուղիղ առնչություն ունեն Մարտի 1-ի գործին, սակայն այսքանով բացահայտումները չեն սահմանափակվում:

Բարսեղյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է, որ ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանը ոչնչացրել է ոչ միայն Մարտի 1-ին առնչվող փաստաթղթերը, այլ նաեւ պետությանը առնչվող շատ փաստաթղթեր: «Դրանք վերաբերում են Հայաստանում միջազգային կազմակերպությունների կողմից և, ընդհանրապես, դիվանագիտական կառույցների կողմից Հայաստանին վերաբերող օժանդակություններին, Արցախի հիմնախնդրի, տնտեսական հարցերի…: Եթե դրանք կարող են օժանդակել, իսկ դրանք կարող են օժանդակել ներկայիս վարչապետին՝ իր քաղաքական գծով, ես պատրաստ եմ դրանց տեղերը ասել, որպեսզի իրենք հայտնաբերեն և հրապարակեն»,- ասել է նա»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր