ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
ԱԺ պատգամավորի ընկերոջը խփած ու սպառնալիքներ հնչեցրած անձը բերման է ենթարկվել
10:40, 10.12.2019 | mamul.am
7772 | 0

Դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանն իր «ֆեյսբուքյան» էջում հրապարակում է կատարել, ըստ որի՝ ժամեր առաջ Գյումրիում երկու հոգի խփել են ընկերոջը և սպառնացել, որ հաջորդն ինքն է լինելու։ Կատարվածի վերաբերյալ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում հաղորդում է ստացվել։ Բաժնի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են միջադեպի մասնակից անձանց ինքնությունը։ «Շեկո» մականվամբ 30-ամյա տղամարդը, որը Գյումրու բնակիչ է, հայտնաբերվել և ժամը 22-ի սահմաններում բերման է ենթարկվել ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին։ Միջոցառումները շարունակվում են միջադեպի մյուս մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել խուլիգանության հատկանիշներով, բերման ենթարկված անձը ձերբակալվել է։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

ՀՀ ոստիկանություն

Կարեն Սարուխանյանի գրառումը
ԱԺ պատգամավորի ընկերոջը խփած ու սպառնալիքներ հնչեցրած անձը բերման է ենթարկվել
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր