ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Բերվել է մի նախագիծ, որը ոտից գլուխ, աջից ձախ, հյուսիսից հարավ քաղաքական է». Նաիրա Զոհրաբյան
10:50, 10.12.2019 | mamul.am
4549 | 0

«Բերվել է մի նախագիծ, որը ոտից գլուխ, աջից ձախ, հյուսիսից հարավ, վերից ներքև, քաղաքական է: Այդ մասին բացեիբաց ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը». դեկտեմբերի 10-ի նիստում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա ցուցադրեց անմխիթար վիճակում գտնվող մի քանի դպրոցների լուսանկարներ՝ նշելով, որ դրանց նորոգման համար կառավարությունը եկող տարվա բյուջեում գումար չի գտել, սակայն ՍԴ դատավորներին բյուջեից տանը նստելու համար գումար է տալիս: Նա, դիմելով ՍԴ դատավորներին, ասաց. «Այն դատավորները, ովքեր կգայթակղվեն գումարով և կգնան վաղ կենսաթոշակի, ապա վաղ թե ուշ քրեական պատասխանատվության են ենթարկվելու»:

Հիշեցնենք, որ ԱԺ-ն քննարկում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի և կից նախագծերի փաթեթը, որի համաձայն՝ այն դատավորները, ովքեր մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական կներկայացնեն, լիազորությունները դադարելուց հետո` մինչև իրենց համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը, կստանան կենսաթոշակ` հրաժարական ներկայացնելու օրվա դրությամբ հաշվարկված աշխատավարձի չափով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր