ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Սա ավելի շատ քաղաքական ուղերձ է». Նորայր Նորիկյան
20:30, 10.12.2019 | mamul.am
4421 | 0

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա շատ կարևոր ազդակ և ուղերձ է Հայաստանի համար: Կարծում եմ, որ լրջորեն պետք է վերլուծել ՄԻԵԴ-ի կողմից հրապարակված այս դատական ակտը, քանի որ այն կարող է նախադեպային դառնալ և լրջագույն խնդիրներ ստեղծել հայկական կողմի համար:
Ես չեմ կարծում, որ այս հարցում պարիտետի պահպանումը (ՄԻԵԴ-ի կողմից ընդդեմ Ադրբեջանի որոշում կայացնելը) կարող է հավասարակշռել կամ ստվերել այս դատական ակտի ազդեցությունը:
Սա ավելի շատ քաղաքական ուղերձ է և հստակ դիրքորոշում Ստրասբուրգից, որը լուրջ մտորելու տեղիք է տալիս: Խորագույն հարգանք տածելով ՄԻԵԴ-ի նկատմամբ` միաժամանակ հարկ եմ համարում արձանագրել, որ հիշատակված որոշմամբ, ըստ էության, թափանցիկ կերպով ակնարկ է արված այն մասին, որ համապարփակ խաղաղության համաձայնագիրը հատկապես կարևոր կլիներ բողոքի պատշաճ մեխանիզմներ ստեղծելու համար, որը հեշտ հասանելի կլինի և հնարավորություն կտա նման իրավիճակում հայտնված մարդկանց վերականգնել իրավունքներն իրենց գույքի նկատմամբ և այն կորցնելու դեպքում ստանալ փոխհատուցում:

Սա նշանակում է, որ խոսքը գնում է Արցախի հակամարտության համապարփակ կարգավորման հեռանկարի մասին, իսկ ՄԻԵԴ-ի ձևակերպումն ու դիրքորոշումն առավել քան ուշագրավ է, եթե հաշվի առնենք այդ դատարանի դերն ու նշանակությունը Եվրոպական աշխարհի համար...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր