ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Հարկատուներից հարցրե՞լ եք՝ համաձա՞յն են չաշխատող դատավորին ամսական մոտ 800 հազար աշխատավարձ տալ». Գևորգ Պետրոսյան
11:25, 10.12.2019 | mamul.am
5634 | 0

«Ո՞վ չի հասկանում, որ սա իրականում կամավոր գործընթաց չէ. ամբողջ պետական մեքենան լծվել է այս գործին, այդ ե՞րբ է իրավունքը պարտադրվել մարդկանց, որ այսօր էլ պարտադրվի: Եվ շատ տրամաբանական հարց է առաջանում՝ ինչո՞ւ է թիրախավորվել հենց Սահմանադրական դատարանը»,- ԱԺ ամբիոնից այսօր իր ելույթն այսպես սկսեց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու նախագծին։

«Պարո՛ն նախարար, հարկատուներից հարցրե՞լ եք՝ իրենք համաձա՞յն են չաշխատող դատավորին ամսական մոտ 800 հազար աշխատավարձ տալ։ Վստահաբար կարող եմ ասել՝ ոչ»,- հարցը արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին հասցեագրեց պատգամավորը։ Նրա խոսքով՝ այսօր ՍԴ-ն մնացել է միակ անառիկ ամրոցը, որը գրավելով՝ իշխանությունը կարող է ցանկացած նախաձեռնություն կյանքի կոչել, այդ թվում՝ չարաբաստիկ Ստամբուլյան կոնվենցիան, մինչդեռ ներկա կազմը դա անել թույլ չի տալիս։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր