ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«ՍԴ կեղծ ճգնաժամի պատրվակով գնում ենք իրակա՞ն ճգնաժամի». Շաքե Իսայան
12:10, 10.12.2019 | mamul.am
3872 | 0

«Պատկերացնենք մի իրավիճակ, երբ ՍԴ 9 դատավորից 7-ը վաղ կենսաթոշակի են գնում, և ստեղծվում է սահմանադրական ճգնաժամ: Այսինքն՝ ՍԴ կեղծ ճգնաժամի պատրվակով գնում ենք իրակա՞ն ճգնաժամի: Դա՞ է ճանապարհը, որով ուզում ենք գնալ». դեկտեմբերի 10-ի նիստում արդարադատության նախարար Ռուստան Բադասյանին նման հարցադրում ներկայացրեց ԲՀԿ-ից Շաքե Իսայանը՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ: Նախարարը նախ նշեց, որ համամիտ չէ, որ ՍԴ-ում այժմ կեղծ ճգնաժամ է, ճգնաժամն իրական է, ապա նշեց, որ օրինագծի փաթեթում այդ կարգավորումն առկա է:

«Եթե վաղ կենսաթոշակի անցնելու պատրվակով հրաժարականի դիմում է ներկայացնում ավելի քան 3 դատավոր, ապա ՍԴ դատավորի թափուր տեղի համար ընտրությունն անցկացվում է թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո 15-օրյա ժամկետում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր