ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Պուտինը խոսել է Բեռլինում Վրաստանի քաղաքացու աղմկահարույց սպանության մասին
11:50, 10.12.2019 | mamul.am
7181 | 1

Բեռլինում սպանված Վրաստանի քաղաքացի Զելիմխան Խանգոշվիլին զինյալ էր, նա Մոսկվայի մետրոյում կազմակերպված ահաբեկչության կազմակերպիչներից մեկն էր, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «նորմանդական ձևաչափով» գագաթնաժողովից հետո, գրում է РИА Новости գործակալությունը:

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ Պուտինի հետ բանակցություններում նա օգնություն է խնդրել սպանության հետաքննության հարցում:

«Ես գիտեմ, որ Բեռլինում մարդ է սպանվել, նա ոչ միայն վրացի էր, այլ մի մարդ, ով ակտիվ մասնակցություն է ունեցել Կովկասում անջատողականների կողմից տեղի ունեցած ռազմական գործողություններին: Նա ազգությամբ վրացի չէր: Այս մարդը գտնվել է մեր հետախուզվողների ցուցակում: Նա մարտիկ էր և արյունոտ մարդ»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով լրագրողների հարցերին:
«Ես չգիտեմ, թե ինչ է պատահել նրա հետ: Դա հանցագործների միջավայր է, և այնտեղ ցանկացած բան կարող է պատահել»,- հավելել է Պուտինը: Նա նաև նշել է, որ Մոսկվան դիմել է Բեռլինին՝ նրան արտահանձնելու ցանկությամբ, բայց այս հարցը չի գտել փոխըմբռնում:

Հիշեցնենք՝ Վրաստանի քաղաքացի Զելիմխան Խանգոշվիլին սպանվել էր օգոստոսի 23-ին Բեռլինի քաղաքային կենտրոնում՝ մզկիթ տանող ճանապարհին: Վարձու մարդասպանը 2 անգամ կրակել էր նրա ուղղությամբ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր