ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Նարեկ Մալյանի համար Վովա Գասպարյանի PR-ն ավելին էր, քան Հայաստանի ու Արցախի շահը». Դանիել Իոաննիսյան
12:45, 10.12.2019 | mamul.am
6551 | 0

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուրեմն` 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ Հայաստանի ոստիկանությունը մի մեծագույն PR կիքս էր արել, որը կարող էր լրջագույն քաղաքական խաղաքարտ դառնալ Ադրբեջանի ձեռքում:

Ես զանգեցի ոստիկանապետի՝ այդ գծով օգնական Նարեկ Մալյանին ու փորձեցի բացատրել կիքսը: Հարցի էությունը հասկացավ, բայց Վովա Գասպարյանի PR-ն ավելին էր, քան Հայաստանի ու Արցախի շահը:

Ամեն րոպեն կարևոր էր, ամեն րոպե ադրբեջանցիները կարող էին տեսնել ոստիկանության հրապարակած տեսանյութն ու բեռնել այն, բայց ոստիկանությունում հրաժարվում էին ջնջել այն:

Տեսանյութը հեռացվեց միմիայն իմ առաջարկությամբ ԱԳՆ-ի միջամտությունից հետո: Բարեբախտաբար, Ադրբեջանի համապատասխան մարմինները չհասցրեցին հասկանալ, թե իրենց համար ինչ գանձ էին համացանց գցել Հայաստանի ոստիկանության ՊՌ-շիկները»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր