ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
ԱԺ քննիչ հանձնաժողովների գործունեության ժամկետները երկարաձգվեցին
15:10, 10.12.2019 | mamul.am
3234 | 0

Դեկտեմբերի 10-ին ԱԺ-ն 77 կողմ, 19 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, առաջին ընթերցմամբ ընդունեց ««Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթը և նախորդ օրը քննարկած մի շարք այլ օրինագծեր:

Խորհրդարանը քվեարկությամբ համաձայնություն տվեց քննիչ «ՀՀ ցամաքային ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացը և 2016-2019 թթ. ոլորտը սպասարկող, համակարգող և վերահսկող լիազոր մարմինների գործունեությունն ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» ԱԺ որոշման նախագիծն ընդունելու մասին հարցին:

ԱԺ-ն քվերարկությամբ երկարաձգեց «2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող», «Արարատի և Արմավիրի մարզերում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի, դրա կառուցվածքային ստորաբաժանումների և ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակի գործունեության արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովների գործունեության ժամկետը՝ օրենսդրությամբ սահմանված առավելագույն չափով՝ 6 ամսով:

Դեկտեմբերի 11-ին խորհրդարանը կշարունակի աշխատանքը: Արագացված՝ առաջինից 2-րդ ընթերցում 24 ժամյա ռեժիմով կքննարկի ««Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Հիշեցնենք, որ դրանով առաջարկվում է հեռախոսային խոսակցություններն ինքնուրույն գաղտնալսելու իրավունք տալ ոստիկանությանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր