ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
ԱՄՆ ռազմական բյուջեն պատժամիջոցներ է սահմանել ռուսական երկու գազատարի դեմ
16:05, 10.12.2019 | mamul.am
5737 | 0

ԱՄՆ Կոնգրեսը Ռուսաստանի էներգետիկայի ոլորտի դեմ պատժամիջոցներ է սահմանել 2020 թվականի ռազմական բյուջեում: Մասնավորապես, սահմանափակումներ կկիրառվեն «Հյուսիային հոսք-2» և «Թուրքական հոսք» գազատարի խողովակաշարերի կառուցման համար: Բյուջեի առաջարկվող հիմնական պարամետրերը հրապարակվել են Սենատի զինված ծառայությունների հանձնաժողովի կայքում, գրում է «РБК» կայքը: Բացի այդ, բյուջեի նախագծով Կոնգրեսի հետ համաձայնեցված ԱՄՆ պաշտպանական բյուջեն արգելում է Թուրքիային փոխանցել ամերիկյան F-35 կործանիչները։ Ռազմական բյուջեում «Հյուսիսային հոսք–2»-ի նկատմամբ սահմանափակումների ներառումը նախկինում բացատրվում էր այն փաստով, որ այդ պատժամիջոցների մասին առանձին օրենք մշակելու համար անհրաժեշտ է լրացուցիչ ժամանակ: Բայց դա, ըստ ամերիկացի օրենսդիրների, պետք է սահմանափակումներ սահմանվեն հնարավորինս արագ՝ խողովակաշարի ավարտը բարդացնելու համար: Նշվում է, որ Թուրքիայի կողմից ռուսական С-400 համակարգերի ձեռքբերումը կարևոր գործարք է, որի համար ԱՄՆ-ն նախագահը պետք է պատժամիջոցներ սահմանի։

Ինչպես դեկտեմբերի սկզբին հաղորդել է Bild պարբերականը, Պենտագոնի բյուջեի նախագծում նշված սահմանափակումները կարող են վերաբերել նաև շվեյցարական Allseas ընկերությանն, որը մասնագիտացած է ջրի տակ գտնվող խողովակների և մալուխների տեղադրման ոլորտում:

«Հյուսիսային հոսք-2» գազատարն անցնում է Բալթիկ ծովի հատակով՝ Ռուսաստանից դեպի Գերմանիա: Ռուսաստանից և Գերմանիայից բացի, այս նախագծին մասնակցում են նաև Ֆինլանդիան, Շվեդիան և Դանիան: «Թուրքական հոսք» գազատարի արժեքը շուրջ 2 միլիարդ դոլար է, իսկ գազատարի երկարությունն ավելի քան 900 կմ, որից 660 կմ հատվածն անցնելու է Ռուսաստանի տարածքով, իսկ մնացած մասը` Թուրքիայի տարածքով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր