ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Արժանապատիվ աշխատավարձ ունենալու համար կարելի է անցնել ժամավճարի». Զոհրապ Եգանյան
17:05, 10.12.2019 | mamul.am
4985 | 0

Օգտատեր Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ներկա գների պայմաններում, հատկապես Երևանում ամբողջ աշխատանքային օրվա դիմաց 70-80 հզր դրամ աշխատավարձ տալը պետք է օրենսդրորեն չհամարվի աշխատատեղ, իսկ տվյալ մարդուն պետք չէ համարել ոչ գործազուրկ: Դա ընդամենը գոյատևման գումար է, 4 հոգանոց ընտանիքի նորմալ ապրելու համար պետք է ամսական կտրվածքով գոնե 400 հզր դրամ գումար: Ինչքան էլ ասենք, այսինքն՝ ցուցանիշով ունենք այսքան կամ այնքան աճ՝ մարդը պետք է իր վրա զգա սոցիալական վիճակի բարելավումը, հակառակ պարագայում արտագաղթը շարունակվելու է, սակայն ի տարբերություն նախորդ տարիների՝ հիմա մարդիկ իշխանություններին հայհոյելու չեն գնում, կամ գոնե մինչ այս պահն այդպես է: Արժանապատիվ աշխատավարձ ունենալու համար կարելի է անցնել ժամավճարի, կամ սահմանել ամբողջական դրույքաչափի բարձր շեմ, չի կարող քաղծառայության ավագ մասնագետը, կամ պայմանագրային զինծառայողն ավելի քիչ վաստակել, քան տաքսու վարորդը: Տղեք ջան, ցավոք սրտի այս երկրում բոլորը չէ, որ կարող են աշխատել ՏՏ ոլորտում, կամ ունենալ բիզնես հոտառություն:
Հ.Գ. Հատկապես զինծառայության մասին արված իմ գրառումները գրեթե նույնությամբ օրենսդրական նախաձեռնություն դարձան ԱԺ պատգամավորների կողմից, հուսով եմ՝ ժամավճարով աշխատանքի և 13-րդ թոշակ սահմանելու մասով իմ հրապարակային խոսքերը ևս արձագանք կգտնեն: Եթե չկարողանանք սոցիալական վիճակը կարգավորել, մնացած ամեն բան սին է, իսկ վիճակը կարգավորել դեռ չի հաջողվում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր