ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Համացանցը ծաղրում է Հրաչյա Հակոբյանի աղմկահարույց հայտարարությունը
18:10, 10.12.2019 | mamul.am
11203 | 0

Համացանցը շարունակում է քննարկել ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի՝ մեկը մյուսին հաջորդած արտահայտությունները: Հիշեցնենք երեկ՝ «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» հարցի քննարկման ժամանակ նա այսպիսի միտք էր հնչեցրել՝ «պետք է բոլոր ծխողները դառնան վտարանդի»: Այսօր Իմքայլական պատգամավորը պարզաբանել է, որ նկատի է ունեցել «մեկուսացված». «վտարանդին» դահլիճից են հուշել, ինքն էլ կրկնել է: Հակոբյանն ասել է, որ ընդունում է իր հասցեին հնչած քննադատությունները. «Իզգոյ բառն ավելի տեղին էր, այսինքն՝ մեկուսացված, որն էդ պահին մտքիս չեկավ... 24 ժամ Ֆեյսբուքում իրարանցում ապահովեցի»:

Լրագրողների հարցերին ի պատասխան՝ պատգամավորը նշել է նաև, որ տանն ու աշխատավայրում չի ծխում, ապա շարունակել. «Ցերեկվա լույսի տակ չեմ ծխում, մենակ չեմ ծխում, ծխելու միակ տեղը՝ ընկերների հետ ինչ-որ սրճարանում, որտեղ թույլատրվում է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր