ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Չինական մշակույթի կենտրոն՝ Երևանում
23:00, 10.12.2019 | mamul.am
3801 | 0

Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանում (ՀՊՄՀ) դեկտեմբերի 10-իմ բացվել է Չինական մշակույթի կենտրոն։ Արարողությանը ներկա էին Հայաստանում Չինաստանի դեսպան Տյան Էռլունը, պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, դասախոսներ, ուսանողներ, ինչպես նաև համալսարանին կից դպրոցի աշակերտներ։

Իր ելույթում դեսպան Տյան Էռլունը նշեց, որ Չինական մշակույթի կենտրոնը բացվում է Հայաստանի և Չինաստանի միջև բուռն զարգացող հարաբերությունների ֆոնին։ «Միջազգային կապերը Հայաստանի և Չինաստանի միջև գնում են դարերի խորքը Մետաքսի ճանապարհի դարաշրջան»,- ասաց նա՝ մատնանշելով երկրների միջև համակողմանի համագործակցությունը։ Դեսպանը հատկապես նշեց հումանիտար ոլորտում հարաբերությունների զարգացման կարևորությունը, մասնավորապես՝ երկու երկրների բուհերի միջև համագործակցության համատեքստում։ «Ես կարծում եմ, որ հատկապես կարևոր է, որպեսզի երկու երկրների երիտասարդների միջև միմյանց մասին ավելի շատ տեղեկատվություն լինի»,- ավելացրել է նա։Ինչպես նշեց ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, համալսարանը կապեր է հաստատել չինական մի շարք համալսարանների հետ, և համալսարանի ուսանողները ուսումնասիրում են չինարեն լեզուն։ Արարողության ժամանակ ելույթ ունեցան համալսարանին կից դպրոցի աշակերտները, ինչպես նաև չինարենի դասախոսը, որը չինարեն է դասավանդում համալսարանում մի քանի ամիս։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր