Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 478.87, EUR 528.43, RUB 7.75, GBP 626.79
-5 °C, -5 °C ... +3 °C Վաղը`+3 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Ձայնագրությունից լսելի է, թե ինչպես է «կագեբեշնիկը» սպառնում լրագրողին». Լևոն Բարսեղյան
00:10, 11.12.2019

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գնդակահարեք Սաքունցին, թուղթ գրելս ո՞րն է ...

Երկար պատմություն է, ռեպլիկների սիրահարների համար չէ:

Արթուր Սաքունցը մի քանի օր առաջ ԱԱԾ պաշտոնյաների և գործունեության մասին մի կոշտ գրառում էր արել: Այսօր ԱԱԾ-ն պաշտոնական հայտարարություն է հրապարակել, որում բացատրում է, որ Արթուրը ինքնահաստատման համար է անում, անհավասարակշիռ է, անցել է թույլատրելի սահմանները, սպաների պատիվն ու արժանապատվությունն է արատավորել այդ հրապարակմամբ, անլիարժեքության բարդույթ ունի և այլն: Հաղորդագրության մեջ հասկացնում են նաև, որ ոչ միայն Արթուրին, այլև բազմաթիվ հասարակական կառույցների ղեկավարների և աշխատակիցների են գաղտնալսել ու հսկել ֆինանսական շարժերը: Ենթադրում եմ, որ դատարանի համապատասխան որոշումների հիման վրա են այդպես վարվել, ոչ թե НКВД-ի և КГБ-ի մեթոդներով, այսինքն՝ այդ ամենը փաստաթղթավորած է:

Դատելով այն հանգամանքից, որ Արթուրին դեռ չեն կալանավորել, տռոյկաներով դատել ու գնդակահարել, որևէ հարմար բան չեն գտել ու կարել նրա վրայով: Երևի ում վրա ճարել են, լռեցրել են, կամ «յուրացրել»: Հավանաբար մղկտում են, որ հոգեբուժարանում փակել չեն կարողանա Արթուրին: Հիշում ենք, թե ինչպես էր «Ժառանգություն» կուսակցության անդամ Հրայր Մանուկյանին փորձում ԱԱԾ շարքերը հավաքագրել ԱԱԾ-ական Վլադիմիր Հակոբյանը: Դե հասկանում ենք, որ դա հանուն հայրանիքի էր արվում: (Քաղվածք ilur.am-ից՝ 04.07.2014 թ. «...Բանն այն է, որ «Ժառանգություն» կուսակցության նորընտիր վարչության անդամ, լրագրող, տնտեսագետ Հրայր Մանուկյանին ԱԱԾ աշխատակից ներկայացած անձը՝ Վլադ Հակոբյան անունով, փորձել է հավաքագրել: Եթե իրոք ԱԱԾ-ն նման մեթոդներով է գործում և վաղը ևեթ չի հայտարարելու, որ նման անուն-ազգանունով և նման հանձնարարությամբ աշխատակից չունի, ապա սա, ինչպես ասում են՝ «վերջն է»: Ձայնագրությունից լսելի է, թե ինչպես է «կագեբեշնիկը» համոզում լրագրողին աշխատել իրենց հետ, ապա, չբավարարվելով նրա ժխտողական պատասխանով, դիմում է սպառնալիքների. «Ո՞նց ես պատկերացնում պետությանը «չէ» ասողը դալշե նույն պետության մեջ, ի՞նչ ա լինելու, ո՞նց է լինելու»: Հետո սպառնալիքներն ավելի են որոշակիանում. «Պատրա՞ստ ես հետևանքներին»։ Ո՞րն է հետևանքը. «Քո էդ գժական դիպլոմով, գիտելիքներով… մաքսիմում ամենալավ աշխատանքը, որ ստեղ կունենաս, էդ հացի փռում կարող ա պահակ աշխատես»: Դա էլ չի օգնում. «Ուրիշ տարբերակ ասեմ, քո հանդեպ կարա վաբշե բացասական բան չլինի, բայց ուրիշների հանդեպ կլինի, դու դրան է՞լ ես պատրաստ… Ընտանիքիդ անդամներն է՞լ են պատրաստ»: Ինչո՞ւ է ԱԱԾ-ն որոշել «վերբովկա» անել երիտասարդին: Արդյոք «ժառանգություն» կուսակցությո՞ւնն է թիրախը, թե՞ լրագրողական աշխատանքը: Ովքե՞ր են հայտնվում ԱԱԾ տեսադաշտում, և ի՞նչ հանձնարարություններ են նրանց տրվում: Բոլո՞ր կուսակցությունների երիտասարդներին են փորձում հավաքագրել»): Հրայրը հիմա Ամստերդամում է ապրում-2019.-Լ.Բ.:

Հիմա սուրբ ձևացող ու Արթուրին 2 կիլոմետրանոց թղթով պատին ծեփել փորձող ԱԱԾ-ին հարցեր ունեմ: Կարելի է չէ՞, հարկատու եմ ոչուբարով: Շատ հին հարցեր: Ասենք՝ կարողացա՞վ պարզել, թե ով էր այդ Վլադ Հակոբյանը, որ ներկայանում էր ԱԱԾ անունից: Կամ կարողացա՞վ գտնել լրագրողական 12 ավտոները հրկիզողներին: Բայց դրանք հեչ, մանրուք են:

2014 թվականին հրապարակված տեսանյութում երևում է՝ ինչպե՞ս է ԱԱԾ աշխատակիցը փորձում հավաքագրել

Ուզում եմ հարցնել, թե 2007 թվին, Գյումրու «ԳԱԼԱ» ՀԸ դեմ ռոբասերժական ռեժիմի հարձակման ամենաթունդ պահին, ինչ գործ ունեին Գյումրու ԱԱԾ շենքում «ԳԱԼԱ» ՀԸ գովազդատուները, ինչո՞ւ էին նրանք ոչ պաշտոնապես հրավիրվել ԱԱԾ, ի՞նչ էին ասում այդ գովազդատուներին, ինչո՞ւ այդ շենքից ելնելուց հետո բոլորը հրաժարվեցին գովազդ ունենալ «ԳԱԼԱ» ՀԸ եթերում ու անմիջապես հանեցին գովազդները, իսկ հետո գրեցին, թե գովազդի փող են տված եղել հեռուստաընկերությանը, բայց դրանք իբր պատշաճ չեն ձևակերպվել ու վճարաթղթեր չեն տրվել: Եվ, ով է մեղավոր, որ էդ կարած գործը ՄԻԵԴ-ում փլվեց, դատարանը որոշեց, որ խախտվել են «ԳԱԼԱ» ՀԸ իրավունքները, դրանից բխած փոխհատուցումներով ու տուգանքներով ծանրաբեռնեց բոլորիս: Հասկանալի է, ԱԱԾ-ն որևէ թղթով չի երևում «ԳԱԼԱ» ՀԸ դեմ կարված այդ փուչ պատմության մեջ, սակայն ամենաեռանդուն մասնակցություն է ունեցել իշխանության դեմ քննադատություն հեռարձակած այդ ժամանակվա միակ ՀԸ դեմ սանձազերծված բարբարոս պատերազմում:

Մի ուրիշ հարց: ԱԱԾ-ն կարողացա՞վ հեղափոխությանը նախորդած 10 տարիների ընթացքում պարզել, թե այդ ինչպես և ովքեր են կարողացել սահմանից ու զորանոցներից զորք բերել Երևանի կենտրոն ցուցարարներին լռեցնելու, ահաբեկելու, գնդակահարելու համար: Թե՞ դա ազգային անվտանգության հարց չէր: Ազգային անվտանգության հարցը օրինական ու բաց աղբյուրներից հասարակական կազմակերպությունների ստացած դրամաշնորհնե՞րն էին, երբ այդ ֆինանսական շարժերը ավելի քան մանրամասնորեն արձանագրում էր կենտորնական բանկը: Դե վաղն էլ իմ «վրով» մի հատ լավաշ քանդակեք ու հրապարակեք, բայց կարողացեք էս հարցերին պատասխանել.

-Ինչո՞ւ չեք բացահայտել Մարտի մեկի հանցագործներին:

- Արթուր Սաքունցն ու ես գնդահակարության արժանի հանցագործներ ենք, որովհետև քննադատել ենք պետության զավթումը և ձեր հանցակցումը զավթարարներին, հասկացանք, կազմակերպեք ու մի դալանում գնդակահարել տվեք, բայց էդ մի հատիկ հարցին պատասխան գտեք:

-Մարտի 1-ի հանցափունջը ազգային անվտանգության հարց է՞, թե՞ չէ: Եթե է, ինչո՞ւ չբացահայտեցիք..., ալո՞, բաժանորդը ո՞նց է ...

Երրորդ հարցը. Global Financial Integrity-ն 4 տարի առաջ զեկույց հրապարակեց, ըստ որի 2004-2013 թթ. Հայաստանից ապօրինաբար դուրս է տարվել 10 մլրդ դոլար: ՀՀ իշխանությունները սա չեն հերքել: Գտա՞ք էդ միլիարդները, ետ բերեցի՞ք, մտցրի՞ք բյուջե, քանի՞ քրեական գործ հարուցեցիք, քանի՞ մեղադրյալ ունեցաք, թե՞ անհայտ անձը էդ փողը լցրել էր կամազը ու քշել տարել էր: Մի շտապեք ասել, թե եսիմինչ կազմակերպությունը եսիմինչ թվեր է հրապարակել, մե՞զ ինչ: Երեկ ԿԲ ներկայացուցիչը այդ նույն հարցին պատասխանելով, բացատրեց, որ խոսքը ոչ թե փողն ուղղակի տանելու մասին է, այլ Հայաստանի ներմուծման և արտահանման ֆինարձանագրություններով երևացող տարբերության մասին: Այսինքն՝ բացատրում եմ հատուկ ԱԱԾ համար, Հայաստան բերված և այստեղից տարված ապրանքի ֆինանսական արձանագրությունների տարբերությունը 2004-2013 թթ. այլ երկրներ այստեղից մտած-ելած ապրանքների թղթերի համադրությամբ կազմել է 10 միլիարդ դոլար, այսինքն՝ այդ ծավալի հարկային/մաքսային ստվեր է արձանագրվել: Օրինակ՝ Ա երկրից այդ երկրի թղթերով Հայաստան մտել է ԻՔՍ մանեթի ապրանք, մեր երկրի թղթերով այդ երկրից մտել է դրանից անհամեմատ պակաս ապրանք: Լավ ֆոկուս է, չէ՞: Տարբերությունը՝ տարեկան, մոտավորապես, 1 մլրդ դոլար, այդպես լափել են, համախառն ներքին արդյունքի 10 տոկոսը: Հիմա նույն հարցը,

-Տավարիշ ԱԱԾ, սա ազգային անվտանգության խնդիր է՞, թե՞ չէ: Եթե է, ո՞ւր են մեղադրյալները, լավ, սերժիկը մինչև 2018 թ. ապրիլի 23-ը չէր թողնում բացահայտել, դուք մաքառում էիք՝ չէր թողնում, դուք բացատրում էիք, որ սա ազգային անվտանգության խնդիր է՝ ձեր սերժիկն ասում էր՝ չէ, սուս մնացեք, դուք սպառնում էիք հրաժարական տալ, սերժիկն ասում էր՝ ջանդամը տաք: Իսկ անցած 20 ամիսների ընթացքում ինչո՞ւ չեք բացահայտել:

Չորրորդ հարցը. Վերջը իմացա՞ք, թե ինչ եղանակով է միլիոնատեր դառել պազի վարորդ Ալեքսանդր Մեծը, որտեղից գեղանկարների ու գծանկարների թանկագին հավաքածուն Սերժիկին և յուր փեսին, իմացա՞ք, թե ինչ կախարդական մեխանիզմ կա ծակ շալվարավորից Առյուծի որսորդ դառնալու համար, ոչ մեկդ չուզեցի՞ք նույն մեխանիզմից օգտվել...: Կասկածո՞ւմ եք, որ 200 հատ այսպիսի հարց կարող եմ տալ, ու մի ծնգոց չեք կարող հանել: Ամենաշատը, որ կարող եք ասել, այն է, թե մենք սուրբ գործ ենք անում, ամեն ինչ չէ, որ հրապարակման առարկա կարող է լինել, մենք այնպիսի գործեր ենք անում, որ կարիք չկա բարձրաձայնել: Հալալ լինի ձեզ, ես չարածի մասին եմ հարցնում:

Արթուրը, թող որ էմոցիոնալ, բայց կարևոր բաներ է գրել ու դա հանրության լայն շերտերի պահանջն է. ԱԱԾ բարձրաստիճանները պիտի քննազտվեն, պիտի բացահայտվեն բարձրաստիճանների ու միջնաստիճանների ոչ միայն հայտարարագրած ունեցվածքը, այլև իրական սեփականությունները, այն ամենը, ինչ իրենց և մերձավորների անուններով չի գրված, այլ՝ ավելի հեռու ծանոթների, բայց իրականում իրենցն է: Մեր երկրի օրենքներով առայժմ անվանական սեփականությունն է հայտարարագրվում, իսկ իրական սեփականությունը, այսինքն՝ այն, ինչ մշտապես օգտագործվում է կամ տնօրինվում է պաշտոնյայի կողմից, դեռևս չի հայտարարագրվում: ԱԱԾ քանի-քանի պաշտոնյա իրականում սեփականատեր է զարմանազան բիզնեսների, որոնք իրենց անուններով չէ, որ գործում են, իրենց դիրքը առանց հանցակազմերի քանի անգամ են օգտագործել իրենց անձնական շահերի համար: Շեֆն ասում էր՝ թղթերով ամեն ինչ կարգին է, տեղյակ ենք:

Միայն ԱԱԾ-ին չի վերաբերում սա: Պետական բազմաթիվ հիմնարկներում բարձրաստիճանները տարիներ շարունակ իրենց պաշտոնավարումը համադրել են անձնական շահի, բիզնեսի հետ, օգտագործել են հովանավորչական շահերի սպասարկման համար, ուղղակի ԱԱԾ-ն այդ համակարգերից ամենափակն է: Ոչ ոք չի պահանջում հրապարակել հետախույզների ցուցակը, թող որևէ մեկը չհամարձակվի նենգափոխել թափանցիկության և հաշվետվողականության այս պահանջն ու կարիքը, խոսքը համակարգի պատասխանատվության և հանրությանը ենթակայացնելու մասին է: Հարկավոր է վերջ տալ սովետից եկած գաղտագողի, ահասարսուռ, մութ ու խորհրդավոր կագեբեի վարքին ու կերպարին, ԱԱԾ-ն պիտի դարձնել իսկապես ազգային և անվտանգության ծառայություն, ոչ թե՝ իշխանության ու եսիմինչ խաղացողների սպասարկուն: Սա շատ բարդ մարտահրավեր է, հենց այստեղ է, որ բևեռացվում ու սրվում է հեղափոխությունը ավարտին հասցնելու հրամայականը: Հանրային ընկալումներում ԱԱԾ-ն, ցավոք, մնում է КГБ-ից պորտալարով և հազար ճոպանով կախված: Այս ամենի համատեքստում ԱԱԾ-ն կարիք ունի ներհայեցման, ընկալելու իր ինստիտուցիոնալ սխալներն ու ժողովրդավարության անխուսափելիությունը, մշակելու իր արմատական բարեփոխման ռազմավարությունը և հանձնել հանրությանը՝ հասկանալու հանրային և փորձագիտական պահանջները և սկսել մաքրվել այն բոլոր արատներից, որոնք մեզ քաջ հայտնի են, թեպետ իրենց չենք գաղտնալսել: Այլապես ԱԱԾ-ն և մյուս ուժայինները մնալու են չափազանց ռիսկային որպես հակահեղափոխության գործիքներ: Ունի՞ ԱԱԾ-ն այդպիսի ներուժ, կասկածում եմ:

Սրանից զատ, ռիսկերի նվազեցման, կոռուպցիոներների, կոռուպցիոն սխեմաների ու համակարգերի բացահայտման հանուն հարկավոր է շուտափույթ գործարկել հակակոռուպցիոն կոմիտեն, որը զուլում է լինելու հին հովերով տարված ու ռոբասերժական ռեստավրացիայի մարմաջով տապակվող պաշտոնյաների ու անպաշտոնների գլխին:

ԱԱԾ-ին այսով խորհուրդ եմ տալիս սուս մնալ և վերոհիշյալ հարցերին պատասխաններ որոնել, առարկայական, ազգային և անվտանգային պատասխաններ, որ կարդանք՝ ասենք, այ մարդ, էս սպաներին մեկական առանձնատուն նվեր առնեն՝ էլի քիչ է լինելու: Թե չէ՝ Արթուրը մեզ վատ-վատ բաներ է ասել..., գնացեք ծխեք մի պատի տակ, բայց նայեք Արսենը չտեսնի:

Ձեր՝ Կինո Երևանի մայլի ազգային անվտանգության խորհրդի հուշերի բաժնի ինքնահաստատվող վերակացու»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր