ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Մանրամասներ երեխաների ապօրինի որդեգրման գործով․ Ֆրանսիայից մարդիկ կգան՝ հարցաքննության․ «Ժողովուրդ»
09:15, 11.12.2019 | mamul.am
4775 | 0

«Ժողովուրդ»-ը շարունակում է բացառիկ մանրամասներ ներկայացնել ԱԱԾ-ի կողմից նոյեմբերի 15-ին հրապարակված` օտարերկրացիների կողմից ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման քրեական գործից:

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` այս քրեական գործով ձերբակալվել է մի կին, որի անունը, նախաքննական գաղտնիությամբ պայմանավորված, չենք հրապարակում: Բանն այն է, որ ձերբակալված կնոջ հայտնած տվյալներն իրավապահներին հնարավորություն են տալու քրեական գործով մի շարք բացահայտումներ անել: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ տեղեկություններ են հասել նաեւ այն մասին, որ սույն քրեական գործի շրջանակներում նախաքննական մարմինը Ֆրանսիայից մի շարք անձանց է հրավիրել Հայաստան` հարցաքննության: Մեկնաբանության համար օրաթերթը դիմեց ՀՀ քննչական կոմիտեի լրատվության բաժին, որտեղից ի պատասխան` հայտնեցին, որ նախաքննության այս փուլում քրեական գործով որեւէ տեղեկություն հրապարակման ենթակա չէ»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր