Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 479.61, EUR 533.71, RUB 7.81, GBP 626.18
-4 °C, -4 °C ... +1 °C Վաղը`+2 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
ՌԴ 2 քաղաքացի կապել են մեկ այլ քաղաքացու, դանակահարել ու պահանջել խոշոր չափի գումար
12:15, 11.12.2019

Դեկտեմբերի 10-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:15-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության կենտրոնական բաժին, որ «ձախ ազդրի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 21-ամյա Իվան Ֆ-ն է:

Մինչ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության կենտրոն և Նորք –Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 08:00-ի սահմաններում ՌԴ քաղաքացիներ, 22-ամյա Դանիել-Քրիստիան Ս-ն, 22-ամյա Նիկոլայ Ռ-ն Ամիրյան փողոցի շենքերից մեկի բնակարանում ծեծի են ենթարկել Իվան Ֆ-ին, կապել նրա ձեռքերն ու ոտքերը, դանակի սպառնալիքով պահանջել, որ նա իր հաշվեհամարից 2 հազար ԱՄՆ դոլար փոխանցի իրենց հաշվին, որից հետո հափշտակել են Իվան Ֆ-ի նոթբուքը, բջջային հեռախոսները և դրամապանակը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր