ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Մերկելը Պուտինին Փարիզի գագաթնաժողովում «հաղթող» է անվանել
17:30, 11.12.2019 | mamul.am
7056 | 0

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բարձր է գնահատել Փարիզում դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած «նորմանդյան քառյակի» գագաթնաժողովի արդյունքները, իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նա «հաղթող» է անվանել: Այս մասին հաղորդել է «Коммерсантъ» պարբերականը։

Ըստ պարբերականի, երբ «նորմանդյան քառյակի» երկրների առաջնորդները շարժվել են դեպի համատեղ մամուլի ասուլիսի, Մերկելը «առանց մեծ ուրախության»՝ ասել է Պուտինին. «Այսօր դու հաղթող ես...»:

Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայարարել է․ «Բայց ես չեմ կարող ասել, թե ով է հաղթել: Գուցե ավելի ճիշտ կլինի, որ այդ հարցին պատասխանեն դիվանագետները, բայց եկե՛ք այսպես ձևակերպենք` սա ոչ-ոքի էր»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր