ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
«Բյուջեում փող չկա դատավոր պահելու համար, իսկ չաշխատող դատավորներին անհոգ կյանքի լիազորագիր տալու համար կա՞». Գևորգ Պետրոսյան
12:25, 11.12.2019 | mamul.am
4263 | 1

Դեկտեմբերի 11-ին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հայտնեց, որ հանդես են գալու օրենսդրական մի քանի նախաձեռնություններով, որով առաջարկելու են ավելացնել դատարաններում դատավորների թիվը: Պատգամավորը կանխատեսեց, որ այն կմերժվի՝ բյուջեում գումար չկա հիմնավորմամբ: «Բյուջեում փող չկա դատավոր պահելու համար, չաշխատող դատավորներին անհոգ կյանքի լիազորագիր տալու համար 630 մլն դրամի փող կա՞: Վաղը, մյուս օրը Վերաքննիչ, Վճռաբեկ դատարանից ասելու են՝ մեզ էլ տվեք այդ արտոնությունը: Եթե չեք տալիս, ուրեմն՝ խտրականություն է: Դրա պատասխանն ո՞վ է տալու»,- հայտարարեց պատգամավորը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր