ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«2020-ից հրաժարվելու եմ IDBank-ի ծառայություններից». Ռուբիկ Ղահրաման Մոնասյան
14:15, 11.12.2019 | mamul.am
6938 | 0

«Իրանահայեր» կայքի գլխավոր խմբագիր Ռուբիկ Ղահրաման Մոնասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվ այսպես՝ 2020-ից հրաժարվելու եմ IDBank-ի ծառայություններից միայն այն պատճառով, որ աշխատակիցները չհասկացան` «գումարն ի՞նչ նպատակով եք ծախսելու» հարցն իրենց չի վերաբերվում, կամ եթե հարցնում են՝ «Իրանի հետ ֆինանսական կապեր ունե՞ք» ու ես պատասխանում եմ՝ «ինչո՞ւ դա ՀՀ օրենքներին հակասում է», ժպտալու փոխարեն կարող են մտածել։
Այս հարցը (ՀՀ բանկերի վերաբերմունքը) և խտրական մոտեցումը քաղաքացիների հանդեպ հետևելու եմ ամենայն լրջությամբ ու եթե ՀՀ կառավարությունը չի կարող ապահովել ոչ խտրական վերաբերմունք քաղաքացիների նկատմամբ, պետք է ավելի լուրջ քայլերի դիմել սահմանադրական դրույթը վերականգնելու ուղղությամբ։

Հ. Գ. Կարծում եմ` տեղին կլինի ՀՀ-ում բնակվող իրանահայերը դադարեցնեն իրենց համագործակցությունը IDBank CJSC ի հետ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր