ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Առևտրականի մտածելակերպով գործիչների մուտքը քաղաքականություն վտանգավոր է». Տիգրան Գրիգորյան
05:50, 12.12.2019 | mamul.am
4284 | 0

Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առևտրականի մտածելակերպով գործիչների մուտքը քաղաքականություն վտանգավոր է նրանով, որ այդպիսի մարդկանց համար կյանքը գործարքների մի մեծ հերթականություն է։ Նրանց համար չկան ընտրություններ, այլ կա x քանակի ընտրողների կաշառելու անհրաժեշտություն։ Ամեն ինչ վաճառվում է։ Աշխարհն էլ մի մեծ բորսա է։ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն այդ կատեգորիայի կարկառուն ներկայացուցիչներից է։ Նրա համար նույնիսկ ընտանեկան կյանքն է գործարք։ Հատված Հարությունյանի տարիներ առաջ տված հարցազրույցներից մեկից. «Այսօր մեր սոցիալական քաղաքականության գլխավոր խնդիրը ժողովրդագրությունն է։ Ծնելիության խթանումը գլխավոր նպատակն է։ Իսկ դրա վրա ազդելու գործում ֆինանսը մեծ դեր ունի։ Ինչպես ասում են՝ առավոտյան փող, երեկոյան երեխաներ, երեկոյան փող՝ առավոտյան երեխաներ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր