Երգիչ-երգահան Արմեն Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոր լսեցի Ամանորի մի միջոցառումներից մեկի պատասխանատուի, որն ասուլիսում ասում էր, թե հրավիրված արտիստներից մեկին ինչքան է վճարվելու իր «բեկ» վոկալով. 65 000 եվրո, ասել է թե՝ մոտ 70000$: Ահա թե ինչու է կարևոր, որ արտիստը դրսից լինի «իմպորտնի»: Դե Հայաստանը փոքր երկիր է, եղածներն էլ բոլորը «մուղամչիներ», դրսի աստղերը զիլ են, պայծառ: Հ.Գ. Ես էդ շարքերում չկամ, իմ արդար հացն այլ երկրում եմ աշխատում. համեստ, բայց արդար, այնպես որ, շեն մնան բարեկիրթ, օտարամոլ քաղքենիները...»: Հիշեցնենք, որ այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը խոսելով Ամանորին Հանրապետության Հրապարակում կայանալիք՝ երաժիշտ և երգահան Գորան Բրեգովիչի համերգի մասին, ասել էր, որ կծախսվի 65 մլն դրամ։ |